Մեր գաղափարախոսությունը


Taking Your Business 

To The Top

ԼԻՆԵԼ ՃԿՈՒՆ 

Մշտապես պահելով մեր գործունեության կորիզ հանդիսացող ծառայությունների փաթեթը մենք խրախուսում և օժանդակում ենք մեր հաճախորդների ինքնատիպ և անհատական ծրագրերի քննարկումն ու մասնագիտական լուծումներ տալով վերջիններիս իրականացումը:

Մենք վստահ ենք, որ հաճախորդի յուրաքանչյուր խելամիտ փորձարկումը մեզ հետ կդառնա երկկողմանի ձեռքբերում:

ԼԻՆԵԼ ՆՈՐԱՐԱՐ 

Ժամանակակից գործարար աշխարհը ստիպում է վազել առավել արագ նույն տեղում մնալու համար: Մենք ընդունել ենք ժամանակի այս մարտահրավերը` մեր գուծունեությունը կառուցելով կազմակերպությունների զարգացման խնդիրները լուծող մարքեթինգային արդի մեթոդների, ուսումնասիրությունների, հետազոտական գործիքների և նորագույն լուծումների պլատֆորմի հիման վրա:

ԼԻՆԵԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ 

Մարքեթինգը գնալով ավելի է նմանվում մարտի, որտեղ մրցակից կողմերը խաղադրույքը կատարում են տեղեկատվության և ոչ թե վաճառքի հզորության վրա: Հանդիսանալով ԱՐՄԻՆՖՈ տեղեկատվական գործակալության մի մասը` Մ-Ինֆոն ձեռք է բերել հզոր մրցակցային առավելություն` իր տրամադրության տակ ունենալով այնպիսի տեղեկատվական բազա, որն իր մեջ ներառում է 1990թ-ից ի վեր կատարված վերլուծություններ և ուսումնասիրություններ:

Մեր խոշոր օտարերկրյա գործընկերների շնորհիվ մենք մուտք ունենք նաև միջազգային տեղեկատվական շուկաներ: